Լրահոս
Օրվա լրահոսը

Փախուստ հարսանիքից մեկ օր առաջ

Մարտ 13,2012 22:24

«Վարդա’ն, դեմ ես, որ ես նշանվեցի »:
« Հա’ »:
Ահա շատ հակիրճ մի զրույց, որ հիմք դրեց գեղեցիկ մի պատմության, կայուն ընտանիքի ու ողջ կյանքի:
Վարդանը Նարինեի եղբոր ընկերն էր:Նա արտերկրից վերադառնում է Նարինեի նշանադրության օրը ու տեսնում արդեն նշանված Նարինեին: Հարսանիքին երկու շաբաթ էր մնացել,երբ Նարինեին այցելում է ընկերուհին , որին ճանապարհելու ժամանակ էլ ներս է ներս է մտնում Վարդանն ու առաջարկում ուղեկցել իրենց: «Ես այդ օրը ինչ-որ բան զգացի, որ դեռ չէր զգացել:Ինձ մի հարց էր տանջում. այն բացահայտելու համար և’ համարձակություն էր պետք և’ հարմար առիթ »,- պատմում է Նարինեն:
Մի քանի օր հետո Վարդանը ըներներով գնում է քաղաքից դուրս, Նարինեն նույնպես գնալու ցանկություն է հայտնում, եղբայրը սկզբում դեմ է լինում, սակայն հետո համաձայնվում է: Տուն գալու ճամփին Նարինեն խնդրում է Վարդանին իրեն տանել մոտակայքում ապրող ընկերուհու տուն:Նստում են մեքենան, Նարինեն հավաքում է իրեն ու հարցնում.
« Վարդան, դեմ ես,որ ես նշանվեցի:
« Հա »:
« Ընդամենը մի վայրկյանում փոխվեց ամեն ինչ, մի ողջ կյանքի ընթացք »,- ժպիտով հիշում է Վարդանը: Տուն հասնելուն պես Նարինեն իր ընտանիքի անդամներին հայտնում է, որ չի պատրաստվում ամուսնանալ:Հետո նա կարմիր վարդերի գեղեղցիկ փունջն է ստանում` ի նշան սիրո,որը հայտնվում է փողոցում Նարինեի մեծ քրոջ կողմից:Ավանդապաշտ գյումրեցիների համար անպատվաբեր քայլ էր. հարսանիքից հաշված օրեր առաջ հարսը հրաժարվում է ամեն ինչից:
Ու ահա ընդամենը մեկ օր է մնացել հարսանիքին. Վարդանը գնում է խոսելու իր ընկերոջ և աներորդու հետ,նրան սատար են կանգնում ընկերները:Նրանք գնում են փեսային լուրը հայտնելու, վերջինս, բնականաբար, չի հավատում նրանց և պահանջում է, որ այդ խոսքերը ասի Նարինեն:Ամեն ինչ պարզ էր ու հասկանալի:
Վերադառնում են տուն : Վարդանի ընկերը` Սերգեյը, Նարինեի մորն ասում է.
« Տիկին Ռոզա մենք ասել ենք,որ Նարինեն վարդանենց տանն է,ասել վերջացրել ենք,նրա իրերն էլ տուր տանենք-պրծնենք »: Էլ ինչ էր մնում հուսահատ մորը:
Իր հարսանիքին նախորդող գիշերը Նարինեն Վարդանի հետփախչում է:
Դրանից անցել է 20 տարի:Մինչ այսօր ապրում են միասին ու ունեն կայուն ընտանիք:
Չեղավ խորանի մոտ երդվելու ավանդական արարողությունը, բայց նրանց սիրո վկաներն են երկար տարիների հավատարիմ ընկերներն ու երեք զավակները:

 

Աննիկ Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031