«Եթե ես ինչ-որ մեկին սիրեմ, թքած կունենամ, թե ինքը ինձնից բոյով ա, թե՞` կոլոտ, որովհետև սերը դրանով չի չափվում: Շատ զույգեր կան, որոնք հասակներով չեն համապատասխանում իրար, բայց ընկերություն են անում, որը իհարկե ողջունելի է: Անձամբ ես կոմպլեքսներ չունեմ ինձնից բոյով տղաների հետ շփվելուց, չէ՞ որ բոլորս հասարակ մարդիկ ենք»,- ասում է Էլիզան:
Շատ ենք հանդիպում սիրահար զույգերի, որոնք համապատասխան չեն հասակներով, նրանցից շատերը հետագայում բաժանվում են հասարակության կարծիքը հաշվի առնելով, նրանց ականջին միշտ հնչում են` նրանք շատ անհամապատասխան են, « չեն սազում իրար», Կան նաև զույգեր, ովքեր հաշվի չեն առնում հասարակական կարծիքը, շարունակում են ընկերություն անել, հետո նաև ընտանիք կազմել, որը ողջունելի է:
Իսկ Նորայրը այն մարդկանցից է, ում կարծիքով հասակը մեծ դեր ունի հարաբերությունների մեջ: «Ինչքան էլ սիրեմ մի աղջկա, ով հասակով ինձնից բարձր է, հաստատ իրա հետ ընկերություն չեմ անի: Փողոցում երբ տեսնում եմ զույգերի, որոնք հասակով համապատասխան չեն ու աղջիկը բարձր է տղայից, միանգամից կարծում եմ, որ նրանք չեն սազում: Կոմպլեքսներ չունեմ ինձնից բարձրահասակ աղջիկների հետ շփվելուց, բայց այդպիսինների հետ հաստատ ընկերություն չեմ անի»: Արթուրն էլ ցածրահասակ է իր կնոջից, նրանց հասակաների տարբերությունը 5 սմ է, ասում է, դա իրեն չի անհանգստացնում, սիրում է կնոջը, խորհուրդ է տալիս նրան բարձրակրունկ կոշիկներ հագնել, կարծում է սիրային հարաբերությունը ամենակարեւորը սերն է եւ փոխադարձ վստահությունը:
Ֆլորան էլ էարդեն բախվել այդ «խնդրի» հետ:
«Իմ ընկերը ինձնից բարձր է 20 սանտիմետրով, և այդ մասին շատ բացասական կարծիքներ են հնչում, սակայն դրանց ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում, քանի որ ես ու իմ ընկերը իրար շատ լավ հասկանում ենք, իրար շատ սիրում ենք»:
Հոգեբան Տաթև Մարտիրոսյանը այս թեմայի շուրջ ասում է. «Հասակը կամ քաշը չեն կարող զույգի հարաբերություններին անդրադառնալ, եթե նրանք իրար սիրում են, սակայն կան դեպքեր, երբ հասակը կարող է արգելք հանդիսանալ նրանց սեռական հարաբերություններին: Բայց դա ոչ միայն հասակից է, այլ նաև այլ խնդիրներից: Սիրահարները, ովքեր ունեն հասակի անհամապատասխանություն, պետք է ուշադրություն չդարձնեն դրանց և շարունակեն իրենց հարաբերությունները»:
Արտակը հասակի մեջ ոչ մի վատ բան չի տեսնում և ասում է.
«Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում դրանում ու ինքս էլ ոչ մի կոմպլեքներ չունեմ: Կարծում եմ, որ կարևորը սերն է մնացածը ավելորդ բաներ են»:
Մարտին Բաղդասարյան