Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ միայն Փարաքարն է պետք փակել, վաղուց ժամանակն է Երեւանի ավտոկայանն էլ փակել» (Տեսանյութ)

Մարտ 13,2012 20:28

Հասարակության մեջ ընկալում կա, որ Արամ Կարապետյանը Մոսկվա-Երեւան, Երեւան-Մոսկվա չվերթի ակտիվ ուղեւորներից է, որը ժամանակ առ ժամանակ գալիս է, Փարաքարը փակելու խոստումներ է տալիս եւ չի իրականացնում: Այս առնչությամբ  Aravot.am-ի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նշեց, որ ինքը իսկապես այդ թռիչքների ակտիվ մասնակիցն է. «Դա փաստ է եւ ճիշտ է, բայց կարծում է, որ դա գալիս է քաղաքական դաշտի արգումենտները չհերիքելուց: Իսկ ինչո՞ւ են դա ասում, կարող են ասել՝ Արամ Կարապետյանը 1մ 82սմ չի, 1,76 է: Դա ի՞նչ արգումենտ է, որ ես հաճախ եմ թռնում Մոսկվա եւ հետ գալիս, դա ուղե՞ղն է պակասեցնում, թե՞ Հայաստանում ընկալվում է, որ անպայման պիտի քարանձավային սենց  Հայաստանում մնալ: Չէ, այսինքն պիտի Հայաստանում մնան, բայց փողերը Մոսկվայից եւ այլ տեղերից բերեն, խաբեն, քցեն, բայց քարանձավային պետք է այստեղ մնան, հանկարծ այլ երկրներ չգնան, պրոցեսներին մասնակից չլինեն, այդ պրոցեսների տրամաբանությունը չհասկանան, ինֆորմացիա չբերեն, ասեն, թե գիտես պատրիոտ ենք: Բայց պատրիոտը  ո՞րն է, այն մարդը, ով դրսում շփվում է, իմանում է, գալիս է ներս, փորձում է ներդնել տեղեկությունները, թե՞ նա, ով ներսում գողանում է»: Մեր հարցին՝ ինչ-որ մեկին նկատի ունե՞ք՝ պարոն Կարապետյանն ասաց, որ կարող է բազում օրինակներ բերել՝ ամբողջ մեր կառավարության կազմի 90 %-ը. «Ինքը այստեղ է, ինքը ներսում է՝ պատրիոտ է: Հայ երգերը լսում է, հայ աղջիկների…այսպես այնպես..կներեք եւ վերջում ունենք այն, ինչ ունենք »:

Պարզվում է՝ Արամ Կարապետյանը Փարաքարը փակելու մտքից չի հրաժարվել եւ կարծում է, որ դա իրագործելի է. «Ի տարբերություն մնացածի, ես ֆիզիկայից եմ եկել, մետաֆիզիկան լավ եմ հասկանում: Այսինքն, դա այնքան ասեցինք,այնքան շրջանառության մեջ դրեցինք, որ այսօր «Արմենիան» Փարաքարը փակում է «Արմավիայի» դեմ»:

Ըստ «Նոր ժամանակների» առաջնորդի, Հայաստանում եթե 3 հարց չի լուծվում, չի լուծվում ոչ մի բան. 1-ին հարցը սեփականությունն է, թե ով է տիրապետում, 2-րդ հարցն այն է, որ մեր երկիրն առաջ չի գնա այսպիսի «ցածր մակարդակի չինովնիկության եւ քաղաքական գործունեությամբ զբաղվողների ունակություններով»: Եվ 3-րդ խնդիրն էլ այն է, որ մարդիկ Հայաստանում իրենց արածների համար պատասխան չեն տալիս . « Վազգեն Խաչիկյանն, ասում էին, գողացել է: Հիմա Վազգեն Խաչիկյանը որտե՞ղ պիտի լինի՝ ուղղիչ աշխատանքային գաղութում, եթե իսկապես այդպես է, ինչպես ներկայացվել է: Այսինքն այնպես, ինչպես ներկայացրել է ժամանակին Սերժ Սարգսյանը, հիշո՞ւմ եք, ձեռքը խփեց, ասեց անառակի որդին… չգիտեմ այսպես եւ այնպես: Հիմա կարո՞ղ եք ասել մեկ դեպք, որ էդ Փարաքար չփակողները հարց են լուծել երկրում՝ առանց կիրառելու որեւէ ձեւով օրենքի ուժ: Ոչ միայն Փարաքարն է պետք փակել, ես կարծում եմ, վաղուց ժամանակը եկել է Երեւանի ավտոկայանն էլ փակել: Հիմա ի՞նչ է կատարվում. մարդիկ գողանում են, հետո գալիս են լավագույն դեպքում հետ են դնում ու վերջանում է: Ու մենք ուզում ենք երկիր կառուցե՞լ, ո՞ր երկիրն է այդպես»:

Արամ Կարապետյանը կանխատեսեց, որ Փարաքարի հարցը դեռ հետ է գալու եւ ինքը չի էլ հասցնելու ասել, որ դա առաջինն ինքն է ասել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

՝

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031