Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կադաստրը շարունակում է վնասել Գյումրեցի անօթևան ընտանիքներին (տեսանյութ)

Մարտ 13,2012 20:17

Գյումրիում ընթացող բնակարանների բաշխման գործընթացին մասնակցելու նպատակով երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներից պահանջվող բազմաթիվ փաստաթղթերից մեկն էլ պետկադաստրի կողմից տրվող սեփականության մասին տեղեկանքն է:

Մենք մեր նախորդ մի քանի հաղորդագրություններում. «Թե ինչպես է պետկադաստրը բնակարաններ «շնորհում» , «Պետկադաստրը շարունակում է վնասել» ,  ներկայացրել էինք, թե պետկադաստրի կողմից տրամադրվող, երբեմն կիսատ-պռատ և անհիմն տեղեկություններ պարունակող, տեղեկանքների պատճառով ինչպիսի քաշքշուկների մեջ են հայտնվում հարյուրավոր անօթևան ընտանիքներ….

ՀՀ անշարժ գույքի կադաստրի այս կամ այն ստորաբաժանման կողմից 100-ավոր անօթևան ընտանիքների սեփականության մասին տրվում են այնպիսի տեղեկանքներ, որոնց համաձայն 23 տարի խոնավ և շարքից դուրս եկած տնակներում պատսպարված ընտանիքներն Երևանում, կամ Հանրապետության մեկ այլ քաղաքում ունեն 2, 3 և նույնիսկ 4 բնակարան կամ  առանձնատուն:  Եվ, որպեսզի տվյալ անօթևան ընտանիքը կարողանա մասնակցել բնակբաշխման գործընթացին պետք է երբեմն էլ անձամբ հերքի պետկադաստրի կողմից իրենց վերագրած սեփականություն ունենալու  փաստը, ինչը երբեմն գրեթե անհնար է: Օրինակ`  Գյումրու ծայրամասերից մեկում գտնվող տնակային ավանի` 232/349 տնակի բնակիչ Հարություն Հարությունյանը հայտնվել է ճիշտ այդպիսի անելանելի վիճակում: Պետկադաստրի կողմից բնակբաշխման հանձնաժողովին տրված տեղեկանքի համաձայն 6 անձից բաղկացած այս սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքին է պատկանում Գյումրու Իսահակյան 32 բնակելի տունը և մի բան էլ ավելին` Նար-Դոսի փողոցում հսկա մի հողամաս: 74-ամյա Հարություն Հարությունյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ առավոտից մինչև ուշ երեկո թակում է Գյումրու քաղաքապետարանի, Շիրակի մարզպետարանի, պետկադաստրի պաշտոնյաների դռները և փորձում է ապացուցել, որ իրենց ընտանիքը իր խոսքերով ասած. «Ոչ թե տուն, այլ նույնիսկ սեփական կատու չունի» և ապրում է ընդամենը սոցիալական նպաստով և թոշակով:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս փորձեցինք օգնել նաև այս անօթևան ընտանիքին պետկադաստրի կողմից տրված կեղծ տեղեկությունները հերքելու մասին    փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով: Ամբողջ մի օր Գյումրու քաղաքի կենտրոնական մասում գտնվող Իսահակյան փողոցը վար ու վեր անելուց և բոլոր բնակարանները հարց ու փորձ անելուց հետո որոշեցինք այդ թաղամասում տեղակայված նախընտրական շտաբներից մեկում տեղեկանալ այդ «չարաբաստիկ»` Իսահակյան 32 տան գտնվելու վայրի մասին: Եվ պարզվեց ի՞նչ… Գյումրիում առհասարակ այդպիսի հասցեով տուն գոյություն չունի, նույնը մեզ պատասխանեցին Գյումրու ոստիկանության անձնագրային բաժնից:

Առավել մանրամասն «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում:

«Շիրակ» կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031