Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.00-ի սահմաններում, Լոռու մարզի Ախթալա քաղաքում նույն մարզի Օձուն գյուղի բնակիչ, 25-ամյա Ջոն Մանթաշյանի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի 21 ՍՕ 160 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը։
Վթարի հետևանքով վարորդ Ջ. Մանթաշյանը և 2 ուղևորներ, Ալավերդի քաղաքի բնակիչներ 24-ամյա Արթուր Շախկուլյանը և 22-ամյա Ռուբեն Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Մխիթար Գիշյանը։
Կարդացեք նաև
Գ. Շամշյանը հայտնում է, որ հավանաբար հետաքննիչի կողմից ստեղծված նյութերը կուղարվի ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժին։