Լրահոս
Օրվա լրահոսը

«Քարարտը» դեռ չի վերադարձրել խաչքարերը

Մարտ 13,2012 19:39

«Առավոտը» նախկինում գրել է  Մակարավանքի խաչքարերի խնդրի մասին: Արդեն երկրորդ տարին է, ինչ  հռչակավոր Մակարավանքի շրջակայքից տեղափոխված 6 խաչքար գտնվում է Իջեւան քաղաքի ծայրամասում գտնվող «Քարարտ» ՓԲԸ  գրասենյակի շրջակա  տարածքում:

Քարի արդյունահանմամբ եւ վերամշակմամբ զբաղվող «Քարարտ» ձեռնարկության տնօրեն  Կարեն Գիշյանը մի տարի առաջ պատմական արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության ուղարկված  գրությամբ հայտնել էր. «Մակարավանքի  վանական համալիրի տարածքից «Քարարտ» ՓԲԸ-ի տարածք է տեղափոխվել 6 (վեց) խաչքար, ռեստավրացիոն աշխատանքների համար: Խաչքարերը պետք է հետ վերադարձվեն Մակարավանքի վանական համալիրի տարածք»:

Մեկ  տարի է անցել, սակայն խաչքարերը դեռ գտնվում են «Քարարտի» տարածքում:  Մեկ տարի անց Կարեն Գիշյանը մեզ  ասաց, որ իրենք  խաչքարերը տեղափոխել են ոչ թե Մակարավանքի շրջակայքից , այլ` աչաջրեցիների բակերից եւ գոմերից, որ իրենք սրբությունները այդ կերպ փրկել են ոչնչացումից: Կարեն Գիշյանն  երկու տարի է, ինչ  հանդիսանում է Մակարավանքի խաչքավորը:  Նա ասաց, որ իրենց ձեռնարկության միջոցներով  Մակարավանքի տանիքի տակը  ցելոֆանով պատվել է, որպեսզի տեղումներից տաճարի տանիքը չփլվի: Նրա խոսքերով, եթե  պատմական արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայությունն իրենցից  պահանջի այդ խաչքարերը, իրենք կտրամադրեն դրանք: Իսկ այդ ծառայության տնօրեն Ռաֆիկ Մուրադյանն ասաց, որ այդ հարցով զբաղվել են, սակայն «Քարարտը»դեռեւս չի վերադարձրել խաչքարերը:  Նրա վկայությամբ` Մակարավանքը պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն, սակայն մշակույթի նախարարության ենթակայութամբ գործող  իրենց հիմնարկությունը  եւս  Մակարավանքի հոգեւոր արժեքները պահպանելու  գործառույթ ունի:  Ռաֆիկ Մուրադյանի խոսքերով` «Քարարտում» պահպանվող 6 խաչքարը ոչ թե աչաջրեցիների գոմերից եւ բակերից են «Քարարտ» տարվել, այլ` Մակարավանքի տարածքից:  Արդյոք քարի  արդյունահանմամբ եւ վերամշակմամբ  զբաղվող մասնավոր հիմնարկը խաչքարերի պահպանության լավագույն տե՞ղն է :

 

Ոսկան Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031