Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արդարության երաշխավորը» կսատարի ԲՀԿ-ին

Մարտ 13,2012 19:00

Ինչպես տեղեկանում ենք ԲՀԿ-ի պաշտոնական կայքից` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր հանդիպեց «Արդարության երաշխավոր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:
Կազմակերպության ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակը ԲՀԿ-ին սատարելու և միասնաբար նախանշված ծրագրերը կյանքի կոչելու պատրատակամության ազդարարումն էր:

Ողջունելով ներկաներին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ գալիք խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր են մեր երկրի համար, քանի որ կկանխորոշվի Հայաստանի մի քանի տարիների ապագան:

«Օգտագործելով կազմակերպության ներկայացուցիչների իրավաբանական գիտելիքները, հնարավոր է հասնել յուրաքանչյուր քաղաքացու քվեի հասցեականության ապահովմանը: Մեր ժողովուրդը աշխատող և պայքարող է, պետք է ստեղծել պայմաններ, որ մարդիկ կարողանան աշխատել և արժանավայել պահել իրենց ընտանիքները»,- շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել