Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին ավիացիոն թնջուկների մասին

Մարտ 13,2012 18:32

Այսօր «Ա1+»-ը հաղորդեց, որ «Արմավիա» ընկերությունը եւ «Զվարթնոց» օդանավակայանը սպասարկման գների շուրջ փոխհամաձայնության են եկել։ «Արմավիան» կշարունակի իր բնականոն աշխատանքը»,- այս մասին «Ա1+»-ին հայտնել էր Քաղավիացիայի Գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելի Չերչինյանը։ Նրա խոսքերով, մշակվել է «Արմավիայի» պարտքերի մարման ժամանակացույց եւ «ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվել աշխատելու համար»։

Սակայն րոպեներ առաջ «Առավոտը» ստացավ  հաղորդագրություն «Արմավիայի» մամլո քարտուղար Նանա Ավետիսովայից, որում ասվում է բառացիորեն հետեւյալը.«Մենք գնացինք զիջումների: Սակայն որոշակի պայմանավորվածություններից հետո, որոնք ձեռք բերվեցին բանակցությունների ընթացքում, օդանավակայանը կրկին փոխում է որոշումը:  «Արմավիայում» համարում են, որ հարցն առայժմ չի լուծվել եւ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել»:

Սպասենք հետագա զարգացումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031