Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգո Երիցյանը հաղթեց մրցույթում եւ դժգոհեց բախտախնդիրներից

Մարտ 13,2012 17:51

Րոպեներ առաջ Քաղծառայության պետական խորհրդում ավարտվեց ԿԳ նախարարության Լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Դիմել էին երեք հոգի, որոնց տվյալները գաղտնի էին պահվում: Նրանց թվում էր նաեւ Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը: Պարոն Երիցյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երկրորդ փուլում հաղթող են ճանաչվել ինքն ու իր տեղակալ Մարինե Հովեյանը: Ըստ կարգի, հաղթողները նամակ են գրում ԿԳ նախարարին, որին էլ վերապահված է նախընտրած թեկնածուին նշանակելու իրավունքը:

Պարոն Երիցյանն ասաց, որ արդեն կարող ենք իրեն շնորհավորել. «Այո, անցել եմ»,-ուրախությամբ հայտնեց նա:Հավելեց նաեւ, որ նշանակումից հետո հեղափոխական քայլեր չի անելու, շարունակելու է աշխատել նույն ոճով. «Լուրջ նախապատրաստական աշխատանք է արված օրենսդրական ենթաօրենսդրական եւ այլ փոփոխություններ ենք ուզում մտցնել»:

Ինչպես է վերաբերվում սոցիալական ցանցերում Լեզվի տեսչության մասին վերջին շրջանում մեկնաբանություններին ու զվարճալի քննարկումներին, որոնք վերաբերում էին բառաշինարարությանը, մասնավորապես սեքս բառի հայերենացմանը, Սերգո Երիցյանը հայտնեց. «Լեզվի տեսչությունը բառաշինարարությամբ չի զբաղվում, իսկ այն մարդիկ, ովքեր այդ ամենը սոցիալական ցանցեր են գցում, բախտախնդիրներ են, հերիք է, որ լեզվի նկատմամբ ոտնձգություններ անեն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031