Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հեռուստաքիլլերը դուրս եկավ Կոմկուսից

Մարտ 13,2012 17:53

Դորենկոն` կոմունիստ ժամանակներում

 

Դորենկոն` «հեռուստաքիլլեր» ժամանակներում...

«Նորությունների ռուսական ծառայության»  (“Русская служба новостей”) գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն հայտարարել է Ռուսաստանի Կոմկուսից դուրս գալու մասին: Այդ որոշման մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

Դորենկոն գրել է, որ կուսակցությունից դուրս գալու մտադրություն է ունեցել դեռ  2011 թ. աշնանից: Սակայն «անբարոյական» է համարել այն ժամանակ հայտարարել այդ մասին, քանի որ Կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովը պետք է մասնակցեր նախագահական ընտրություններին:

Ինչ վերաբերում է կուսակցությունից դուրս գալու պատճառներին, ապա Դորենկոն ասել է, որ դուրս է գալիս, քանի որ «կուսակցականությունը ինքն իրենով դառնում է ծիծաղելի եւ անհեթեթ»: Կուսակցականներին ուղղված մի քանի սարկաստիկ ակնարկներից բացի Դորենկոն Զյուգանովին «վախկոտ» է անվանել եւ մեղադրել է Կոմկուսը «թաղելու» մեջ: Նաեւ հայտարարել է, որ կուսակցական անդամավճարի գումարները, որ նա նախկինում փոխանցում էր Կոմկուսի գանձարանին, այժմ կփոխանցի «Վիքիփեդիային», քանի որ «Վիքիփեդիան անհամեմատելիորեն ավելի կարեւոր եւ օգտակար է իմ երկրում կյանքը կարգավորելու համար, քան Կոմկուսը»: Սերգեյ Դորենկոն, որը մեծ ճանաչում ստացավ 1999-ին` որպես «հեռուստաքիլլեր», Կոմկուսի անդամ է դարձել 2003 թվականից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031