Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ֆրանսիան, Թուրքիան եւ Հայոց ցեղասպանությունը

Մարտ 13,2012 17:36

 Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

Երեւան: Սույն թվականի փետրվարի 28-ին ֆրանսիական հանրապետության Սահմանադրական խորհուրդը բեկանեց օրենսդիր մարմնի կողմից նախորդիվ ընդունված մի օրինագիծ, ըստ որի Հայոց ցեղասպանության ժխտումը կհամարվեր հանցագործություն: Բոլոր դեպքերում մենք հարգում ենք Ֆրանսիայի օրենքը եւ նրա ժողովրդի կամքը:

Այն, ինչ 1915թ. պատուհասեց հայ ժողովրդին, ավելին էր, քան ցեղասպանություն, նույնիսկ ավելին` քան ողջակիզում: Դա սոսկ մարդկային կյանքերի կանխամտածված խլում չէր: Դա ամբողջ մի ազգի, մշակույթի, քաղաքակրթության եւ ժամանակի մեջ խտացված կենսակերպի հավաքական սպանդ էր:

Հազարամյակներ ի վեր հայապատկան դպրոցներ, եկեղեցիներ, հիվանդանոցներ, կաճառներ, հաստատություններ, հանրային եւ մասնավոր կալվածքներ ջնջվեցին քարտեզի վրայից, ավերվեցին կամ այլապես զավթվեցին: Հայոց ցեղասպանությունը երիտթուրքական վարչակարգի կողմից սառնասրտորեն իրագործված` հայ ազգի համապարփակ եւ բռնի սեփականազրկումն էր, ինչն աննախադեպ էր իր դաժանությամբ ու աղետաբերությամբ:

Սա Հայրենասպանություն էր:

Թուրք եւ հայ ազգ-պետությունների հաշտեցումը պետք է եւ տեղի կունենա միմիայն սոսկալի ճշմարտության հաղթանակի հիման վրա, ինչպես նաեւ արդարության ապահովման պայմանով` իրական զղջման, իմաստալից վերականգնման ու հայ ժողովրդի` իր Հայրենիքի հետ երաշխավորված վերամիավորման խարսխով:

Այս նպատակով է, որ մենք հիշում ենք մեր նահատակներին, ողջունում բոլոր նրանց, ովքեր կանխարգելում ու պատժում են մարդկության դեմ կատարված ոճիրները, իսկ Թուրքիայից ակնկալում իր կենարար ինքնամաքրումը:

Րաֆֆի Հովհաննիսյանը անկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարարն է, այժմ՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը եւ ներկայացնում է այն խորհրդարանում:

Հոդվածը տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հեղինակավոր պարբերականներում.
Foreign Policy Journal (Washington)
https://www.foreignpolicyjournal.com/2012/03/02/france-turkey-and-the-armenian-genocide/
Europes World (Brussels)
https://www.europesworld.org/NewEnglish/Home_old/CommunityPosts/tabid/809/PostID/2945/FRANCETURKEYANDTHEARMENIANGENOCIDE.aspx
EurasiaReview (Madrid)
https://www.eurasiareview.com/08032012-france-turkey-and-the-armenian-genocide-oped/
Humanite Magazine (Paris)
https://www.humanite.fr/tribunes/le-genocide-armenien-et-la-france-491244

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031