Լրահոս
Օրվա լրահոսը

Կգործի Սփյուռքի էլեկտրոնային թանգարան եւ «Հայկական տոհմածառ»

Մարտ 13,2012 17:07

Այսօր՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունում կայացավ Հայկական Սփյուռքի վիրտուալ թանգարանի՝ armdiasporamuseum.com կայքէջի շնորհանդեսը: Ծրագրի նպատակն է ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը՝ աշխարհասփռյուռ հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կապի շեշտադրման միջոցով հաստատելով  «Հայերը մեկ ազգ են՝ անկախ բնակության վայրից, եւ բոլոր հայերի հայրենիքը Հայաստանն է» գաղափարը:

Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկած ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նկատեց , որ իրականություն դարձած եւս մեկ համահայկական ծրագրի շնորհիվ էլեկտրոնային հարթակի վրա հնարավորություն ստեղծվեց ի մի բերել  Սփյուռքի տարբեր կազմակերպությունների գործունեությունը եւ հայկական մշակութային արժեքները. «Այն, ինչ ցաքուցրիվ տվեցին թուրքերը, ժամանակի ընթացքում բարձրացվեց տարբեր երկրներում հաստատված ժողովրդի կողմից, որը պահպանեց իր ազգային ավանդույթները: Հայի հետքն այնտեղ է, որտեղ կա հայը»,-նշեց նախարարը: Տիկին Հակոբյանը հավելեց, որ էլեկտրոնային թանգարանի խորհրդապատկերը՝ նուռը, խորհրդանշում է հայկական աշխարհը, իսկ դրա հատիկները՝ հայերին:

Նշենք, որ էլեկտրոնային թանգարանում կարող ենք տեղեկատվություն գտնել Սփյուռքի հայ համայնքների պատմության եւ ներկայիս գործունեության, հայկական եկեղեցիների եւ հուշարձանների, Հայ Առաքելական եկեղեցու թեմերի մասին: «Հայկական գենեոլոգիա» բաժնում ներառված է «Հայկական տոհմածառ» ծրագիրը, որի նպատակն է ՝ հետազոտությունների միջոցով ստեղծել համահայկական տոհմածառ:

Ինչպես նշեց «Հայկական տոհմածառի» հիմնադիրներից Լիլիթ Մակարյանը, ծրագիրը հայ ընտանիքներին օգնում է գտնել կորցրած հարազատներին. «2007թ.-ից ի վեր կազմել ենք շուրջ 1600 ընտանիքի տոհմածառերը: Դրանցից ամենահնի պատմությունը սկսվում է 1959թ.-ից, իսկ ամենամեծ տոհմածառն ունի 965 անդամ»:

Հավելենք, որ եռալեզու՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն Հայկական Սփյուռքի էլեկտրոնային թանգարանն առաջիկայում կթարգմանվի նաեւ արեւմտահայերենով: Ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 6 մլն դրամ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031