«Հայոց արծիվ» Խաչիկ Ասրյանի համար Սերժ Սարգսյանն արեւածագ է, Լեւոն Տեր-Պետրոսյանը` մայրամուտ, իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար Սերժ Սարգսյանը խորտակվող նավ է, Ռոբերտ Քոչարյանը` խորտակված նավ:
Այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանից հետաքրքրվեց, թե նա ո՞ր տարբերակին է ավելի հակված` Լեւոն Տեր-Պետրոսյանի՞, թե՞ արծիվների: Նրա դիտարկմամբ` «Պոետիկ են երկու կողմերն էլ, ես կերպարային համեմատությունների կողմնակից չեմ, որովհետեւ պոետ չեմ»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է, որ Գեղարքունիքի մարզում մեծամասնականով առաջադրվելու համար արդեն «դաբրոն» ստացել է` պարոն Բադեյանը պատասխանեց. «Առաջադրվելու եմ, այո, ճիշտ է: «Դաբրո» չեմ ստացել, առաջարկ եմ ստացել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև