Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) առաջնությունում թեեւ «Նյու Ջերսին» սեփական մանրահատակի վրա 99:105 հաշվով պարտվեց «Միլուոկիին», սակայն Միխայիլ Պրոխորովի թիմում իր մարզական կարիերայի լավագույն հանդիպումն անցկացրեց Քրիս Համֆրիսը: Նա ընդհանուր առմամբ վաստակեց 31 միավոր եւ 18 անգամ էլ հաղթող դարձավ օղակների մատույցներում գնդակի համար պայքարում:
Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Կիմ Կարդաշյանը դրանից հետո կարող է հպարտանալ իր նախկին ամուսնով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ