«Կարծում եմ՝ եւ հրազդանցիները, եւ ընտրությունների ընթացքին հետեւած թղթակիցները համոզվեցին, որ այնտեղ որեւէ կեղծիք չկար: Շատ պարզ, նորմալ ընտրություններ էին կազմակերպված, որն էլ ապահովեց մեր թեկնածուի հաղթանակը: Էդ երեւակայության արդյունք է եւ եթե մի գաղտնի բան էլ կար, որը չեն կարողանում բացահայտել՝ մեր խելացիության արդյունքն է»,- Aravot.am-ի հարցին՝ այդ ի՞նչ «նոր» ընտրախախտում էիք հայտնագործել եւ կիրառել Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, որ ՀԱԿ-ի բոլոր կարկառուն դեմքերը միասին այդպես էլ չկարողացան բացահայտել դա, պատասխանեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
4000 լրացուցիչ գրանցվածների մասին ՀԱԿ-ից եւ Սասուն Միքայելյանի շտաբից հնչեցված մեղադրանքին էլ մարզպետն այսպես արձագանքեց. «Դա ֆանտաստիկայի ոլորտից է: Գործնականում ես չեմ էլ պատկերացնում՝ նման բան կարելի՞ էր անել, թե՝ չէ: Դրա կարիքն էլ չկար»:
Այլ մեկնաբանությունները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ