Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հավատանք, որ փոխենք»-ն ուղղված էր կնոջը խփող Սյունիքի մարզպետին ու խմող վարչապետի՞ն

Մարտ 13,2012 16:13

«Հավատանք, որ փոխենք»-ն առաջին մեսիջն էր` ուղղված հենց դահլիճում նստած հանրապետականներին»,- այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ-ի նոր կարգախոսն այսպես մեկնաբանեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանն ուզում էր հանրապետականներին ասել, որ «Եթե դուք չեք հավատում, բա մնացածից ի՞նչ եք ուզում: Այսինքն, եթե դուք նաեւ ասում եք, որ երկիրը երկիր չի, կապիտալը տանում եք դուրս, երբ որ պետք է` կնոջը խփում եք, հետո մենք պիտի հարցերը լուծենք, պապը ինչոր խորհուրդ էր տվել չխմող մարդուց հեռու մնալ եւ այլն, հենց նրանց էր վերաբերում: Այսինքն, եթե դուք օրենքը չեք պահում, ի՞նչ ասես»:

Այն, որ այդ կարգախոսը Օբամայի կարգախոսի թարգմանությունն է եւ հիշեցնում է նաեւ ՀՅԴ-ի` 2003-ի կարգախոսը, ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը դրա մեջ վատ բան չի տեսնում. «Թե ոնց է մշակվել այդ կարգախոսը եւ ով է հեղինակը, ես չգիտեմ: Ես չեմ հաստատ, բայց համաձայն եմ դրա հետ: Պետք չի Օբամայից թարգմանել` խնդիրները կարող են նույնը լինել: Երբ Օբաման է ուզում բարեփոխումներ, դա լավ է, իսկ եթե Սարգսյանն է ուզում բարեփոխումներ, դա անպայման վա՞տ է»:

Արամ Կարապետյանի ընկալմամբ` կարգախոսները ծնվում են այդ օրվա օբյեկտիվ իրականությունից, Օբամայի դեպքում այն ճիշտ էր, որովհետեւ ինքը եկել էր փոխելու իրենից առաջ մեկ այլ կացութաձեւ. «Իսկ Սերժ Սարգսյանի կարգախոսը օգտագործվում է 14 տարվա իր իշխանության ընթացքում, այսինքն՝ սրա բացատրությունը չկա: Այս կարգախոսը ընդդիմության կարգախոս է»:

Մանվել Բադեյանի համոզմամբ` փոխվելու կոչը վերաբերում էր ե’ւ ասողին, ե’ւ բոլորիս. «Բոլորս էլ փոփոխվելու ենք, չկա մարդ, որ ասի` ես 10 տարի առաջ նույնն էի, ինչ հիմա»:

Aravot.am-ի հարցին, թե դուք, օրինակ, ի՞նչ եք պատրաստվում փոխել ձեր մեջ` պարոն Բադեյանը պատասխանեց. «Ես էլ, իհարկե, իմ մեջ պիտի փոխեմ: Այն, ինչ իմ մեջ հասունացել է, հիմա դրսեւորվելու հնարավորություները ավելի մեծ են` լինել ավելի շատ կոնֆորմիստ: Ես հոգեբանորեն ինձ միշտ վատ եմ զգացել կոնֆորմիզմի դրսեւորման ժամանակ եւ հիմա այն, ինչ պետք է փոխեմ իմ մեջ, պետք է լինեմ ավելի աննկուն, անկոտրուն: Կոպիտ ասած, ես իմ մեջքին արդեն զգում եմ քաղաքական հենարան եւ ուժ, որպեսզի այդ ճանապարհով գնանք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031