Նյու Յորքում ՄԱԿ-ի շենքի մոտ արդեն երրորդ շաբաթն է հացադուլ են անում երեք տիբեթցիներ: Ըստ https://ntdtv.ru-ի՝ այս միջոցով նրանք կոչ են անում այդ կազմակերպությանը ճնշում գործադրել Չինաստանի կոմունիստական կուսակցության վրա եւ փոխել իրենց հայրենիքում՝ Տիբեթում մարդու իրավունքների վիճակը: Օրերս հացադուլավորներին այցելել է Հոլիվուդի դերասան Ռիչարդ Գիրը, որն ինքն էլ Դալայ Լամայի հետեւորդներից է: