ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն այդպես էլ չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ինչու է քարոզարշավի մեկնարկից առաջ ՀՀԿ լոգոյով ավտոբուսը շրջում հանրապետության ողջ տարածքով: Նա անընդհատ կրկնում էր, թե արգելված չէ, որ կուսակցության լոգոյով ավտոբուսը գնա մարզեր և հանդիպի իր կուսակից ընկերներին:
Լրագրողներին հետաքրքրեց նաև, թե արդյոք իրականությանը համապատասխանում են այն լուրերը, որ ՀՀԿ ցուցակում կարող են լինել նաև Շուշան Պետրոսյանի և DJ Վակցինայի անունները: Հ. Սահակյանը պատասխանեց. «Այս շաբաթվա կեսերին ՀՀԿ–ն կհայտարարի գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում կհստակեցվի համամասնական ցուցակը»: Իսկ հարցի կապակցությամբ ասաց. «Պետք չէ նման շեշտադրումներով հանդես գալ: Ժամանակը կգա՝ մեծամասնական համակարգով մարդիկ կառաջադրվեն, մենք էլ կուրախանանք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ