«Կարծում եմ՝ պարոն Չիլինգարովն այստեղ մի քիչ չափերն անցել է»,- ասաց Ռ. Մեհրաբյանը՝ «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով ՀՀԿ 13-րդ համագումարում «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Չիլինգարովի այն հայտարարությանը, թե ՌԴ նախագահի ընտրություններում Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Վլադիմիր Պուտինի վստահված անձն էր, եւ ՌԴ քաղաքացի մեր հայրենակիցներն էլ 100 տոկոսով քվեարկել են Պուտինի օգտին: «Նման տվյալներ չկան, հակառակը՝ կան շատ տվյալներ, որ ռուսական ընդդիմադիր շարժման մեջ կան բազմաթիվ հայեր, ովքեր ոչ միայն Պուտինին ձայն չեն տվել, այլեւ հայհոյում են նրան եւ՝ հրապարակայնորեն»: Այնպես որ՝ Մեհրաբյանը փիլիսոփայորեն է վերաբերվում Չիլինգարովի հայտարարությանը:
«Առավոտ» օրաթերթ