Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանցիներին մատուցողների եւ հավաքարարների գործ են առաջարկում

Մարտ 13,2012 12:22

Դիլիջանում ներկայումս թափով ընթանում է հանգստյան տների, հյուրանոցների շինարարությունը: Գործարկվող օբյեկտներում ադմինստրատորների, մենեջերների բարձր վարձատրվող աշխատատեղերը հիմնականում զբաղեցնում են երեւանցիները, իսկ դիլիջանցիներին առաջարկում են մատուցողի, հավաքարարի կամ բանվորի աշխատանք: Մի քանի դիլիջանցիներ այս առթիվ բողոք էին հայտնել «Առավոտի» թղթակցին:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն ասաց, որ քիչ են դիլիջանցի որակյալ կադրերը, որոնց պահանջը գործատերն ունենա: Քաղաքապետը նաեւ չժխտեց, որ երեւանցի գործատերերը պատասխանատու պաշտոններում նշանակում է իր վստահած մարդուն, այսինքն` իր ծանոթ-բարեկամին:

Հավելենք, որ նույն աշխատանքի համար երեւանցին ավելի շատ է վարձատրվում, քան դիլիջանցին: Դա բացատրվում է նրանով, որ գործատուն ոչ տեղացի աշխատողին վճարում է նաեւ նրա Դիլիջանում բնակվելու վարձը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031