Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը քանդո՞ւմ է «Հանրապետություն» կուսակցությունը

Մարտ 13,2012 11:46

Իզուր չեն ասում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը տեսակներ են։ Նրանք երկուսն էլ փայլուն վրեժ լուծողներ են։ Պարզապես «շոլկ-տեքստիլի» պարտկոմի համեմատ մատենադարանիստ Տեր-Պետրոսյանը դա անում է գեղեցիկ փաթեթավորմամբ ու խիստ նրբագեղ։

Պարզվում է՝ ՀԱԿ-ը վերջին «գաղթից» հետո (հիշենք, որ չորս կուսակցություններ հրաժարվել են ՀԱԿ-ի համամասնական ցուցակում ներառվելուց, իսկ դրանից առաջ էլ Արամ Զավենիչն էր ասել, որ միայն մեկ թեկնածու կցանկանանք այնտեղ ունենալ, որն ինքն էր, եւ ինքն էլ ընտրություններից հետո վայր է դնելու մանդատը), եւ ուրեմն, ՀԱԿ-ը, որ սկսել է խիստ բարեհաջող ինքն իրեն խժռել, մտածել ու գտել է՝ «ումով» գնա «մուտիլովկայի» ու քանդել անքանդելին՝ «Հանրապետություն» կուսակցությունը։

Ու հիմա ՀԱԿ-ը խոր բացատրական աշխատանքներ է տանում «Հանրապետության» անդամների հետ, որպեսզի վերջիններս դեմ դուրս գան Արամ Զ. Սարգսյանին ու ներառվեն ՀԱԿ-ի համամասնական ցուցակում՝ սկսյալ 14-րդ հորիզոնականից։

Առաջինը, որի վրա «դուրս է եկել» ՀԱԿ-ի հայտնի թեւը, Սմբատ Այվազյանն է. այո, հենց նրան է առաջարկվել 14-րդ, ՀԱԿ-ի կարծիքով, պատվավոր-անցողիկ հորիզոնականը։

Սմբոն, ասում են, որպեսզի չմտնի էդ «մուտիլովկաների» մեջ, լքել է Հայաստանը. նա, ասում են, Մոսկվայում է (չհայտնվի՞ Կառլոս Պետրոսյանի ծանր միջավայրում):

Մի խոսքով՝ նա մերժել է։

ՀԱԿ-ը հերթով դուրս է գալիս նախկին ՆԳ նախարար, ոչ անհայտ գեներալ, Զինայի ամուսին (տարիներ առաջ, երբ նախարարին հարցրինք՝ Դուք ո՞ւմ մարդն եք, ասաց՝ Զինայի) Սուրեն Աբրահամյանի վրա։ Նա էլ է մերժել։

Դուրս են եկել Սափեյան եղբայրների վրա։ Կրկին եւ արդարաբար մերժվել են։ Հետո՝ Աշոտ Զաքարյանի վրա…

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

«Իրատես դե ֆակտո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031