Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձում են բանավեճ հրահրել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների միջեւ

Մարտ 13,2012 11:22

Ոմանց կողմից փորձ է արվում կասկածի տակ դնել նաեւ նախագահի հաշվետվության «ժամանակագրական շրջանակները», քանի որ 2007-ից առաջ էլ Հայաստանում իշխող կուսակցությունը եղել է ՀՀԿ-ն։ Փորձենք հասկանալ, բայց ի՞նչ ժամկետներ էր հարկավոր առանձնացնել, եթե հաշվետվության մեջ խոսքը 2007-ին ընտրված խորհրդարանի նոր ընտրությանը ներկայանալու մասին է։
Ավելին՝ նախագահի ելույթում այդ հանգամանքը հատուկ ընդգծված է. «Այսօր կուսակցությունն ավարտում է իր կառավարման այս ժամանակահատվածը…» պարբերությամբ։ Այսինքն՝ չի նշված, որ նախկինում այլ կուսակցություն էր կառավարում Հայաստանում, եւ միայն 2007-ից է սկիզբ առել ՀՀԿ-ի «մեկնարկը»։
Այստեղ նույնպես նկատվում է որոշակի «նախընտրական ինտրիգ», այն է՝ Հայաստանի երկրորդ նախագահի կառավարման տարիների իշխող կուսակցությունը տարբերակել ներկայումս իշխող կուսակցությունից եւ այդ ճանապարհով բանավեճ հրահրել երկրի երկրորդ ու երրորդ նախագահների միջեւ։
Կարծում ենք, որ նման «քաղտեխնոլոգիաները» ավելի քան պարզունակ են իրենց հետապնդած նպատակների համատեքստում։
Խնդիրն իրականում շատ ավելի բարդ է ու բազմաշերտ, քանզի ո՛չ ոք չի ժխտում, որ անցած տարիներին կառավարության գործունեության մեջ եղել են թերություններ ու բացթողումներ։
Բայց ինչպե՞ս կարելի է հաշվարկել նման սուբյեկտիվ գործոնի դերակատարության չափը, եթե «ընդհանուր գումարից» չի առանձնացվում օբյեկտիվ գործոնը, այլ այն ուղղակի «ծալվում» ու մի կողմ է դրվում։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031