Ինդիան-Ուելսում ընթացող $5,5 մլն. մրցանակային ֆոնդ ունեցող թենիսի «պրեմյեր» կարգի միջազգային մրցաշարի մեկնարկի նախօրեին պայքարի մեջ ներգրավվել չի կարողացել «Ուիմբլդոնի» հաղթող Պետրա Կվիտովան, երեկ էլ կորտ մտնել հրաժարվել է «Ռոլան Գարոս»-ի նախկին հաղթող Ֆրանչեսկա Սկյավոնեն:
Նրանք երկուսն էլ հարկադրված պայքարից հրաժարվել են ինչ-որ անհայտ վիրուսի պատճառով: Հաճախ է լինում, որ հիվանդության կամ վնասվածքի պատճառով այս կամ այն թենիսիստը կիսատ է թողնում մրցաշարը: Սակայն Ինդիան-Ուելսինն ուրիշ է: Նույն պատճառով պայքարից արդեն հրաժարվել են նաեւ Վերա Զվոնարյովան, Վանյա Քինգը, Գաել Մոնֆիսը, Յուրգեն Մենցելը: Շատերն արդեն ահազանգ են հնչեցնում՝ կասկածի առնելով մրցաշարը շարունակելու նպատակահարմարությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ