Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը լռեց, որ 2010-2011 թվականներին Հայաստանից անվերադարձ հեռացել է բնակչության ավելի քան 3 տոկոսը

Մարտ 13,2012 11:03

 

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ, ինչպես Սերժ Սարգսյանն է հայտարարում, աշխատավարձերը, նպաստները, թոշակները, աշխատատեղերը կտրուկ աճել են, բայց աղքատությունը, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, 27.6 տոկոսից հասել է 35.8 տոկոսի, այնինչ, ըստ կառավարության ծրագրի, այդ թիվը չպետք է հասներ 12 տոկոսի։ Ախր խոսքը Հայաստանի ավելի քան մեկ միլիոն աղքատների մասին է։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ այդքան փայլուն կառավարելու արդյունքում Հայաստանում աղքատների թիվը աճեց 260 հազարով։ 260 հազարով։ Ախր սա մի ամբողջ մարզի բնակչություն է։ Սերժ Սարգսյանի ելույթում սրա մասին, բնականաբար, ակնարկ անգամ չկար։

Եվս մի «փայլուն» ցուցանիշ, որին մենք հասել ենք Հանրապետականի կառավարման արդյունքում, եւ որի մասին Սերժ Սարգսյանի ելույթում նույնպես ակնարկ չկար։ Ըստ նույն պաշտոնական վիճակագրության, միայն 2010 եւ 2011 թվականներին Հայաստանից անվերադարձ հեռացել է 106 հազար մարդ՝ ՀՀ բնակչության ավելի քան 3 տոկոսը։ Թե ում էր ուղղված Սերժ Սարգսյանի ելույթը, ում էր ուզում խաբել, ճիշտն ասած՝ այնքան էլ չի հասկացվում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031