Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ նախագահի վարորդին տուգանել են՝ ԱՊՊԱ կտրոնի պատճառով

Մարտ 13,2012 10:55

ՍԴ նախագահի մեքենան, երբ դեռ ԱՊՊԱ կտրոն չուներ

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի մեքենայի վրա երեկ ԱՊՊԱ կտրոն է հայտնվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ կտրոնի բացակայության պատճառով երեկ արձանագրություն է կազմվել, եւ մեքենայի վարորդ Արամ Վարդանյանը տեղում վճարել է սահմանված տուգանքը՝ 10 հազար դրամ։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը երեկ մեր թղթակցին ասել է, որ մեքենայի վրայի ԱՊՊԱ կտրոնը բացակայել է ընդամենը մեկ օր, իսկ դրա պատճառն այն էր, որ «մեքենան լվանալուց հետո ԱՊՊԱ կտրոնն ուղղակի անպիտան էր դարձել ու պոկվել էր»։

Ավելի վաղ հայտնել էինք՝ շարժիչի 4.2 լիտր աշխատանքային ծավալով «Audi Q7» մակնիշի ավտոմեքենան, որով շրջում է ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Հայաստանում կարելի է ձեռք բերել 150 հազար դոլարով։ Երեկ մեր թղթակիցը Առուշան Հակոբյանին եւս մեկ անգամ հարցրել է, թե ե՞րբ, ի՞նչ միջոցներով եւ ի՞նչ չափի գումարով է ձեոք բերվել նշված ավտոմեքենան։ «ՀՀ սահմանադրական դատարանի «Audi Q7»  մակնիշի ավտոմեքենան (2007թ. թողարկում) ձեռք է բերվել 2009թ. հունիս ամսին, շահագործվում է առ այսօր, որի համար ՀՀ ՍԴ պահպանման ծախսերի համապատասխան հոդվածով վճարվել Է 19.03 մլն դրամ»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց Հակոբյանը։ Այսպիսով, ըստ ՍԴ-ի նշված մեքենան ձեռք է բերվել ընդամենը շուրջ 50 հազար ԱՄՆ դոլարով, ինչը, ըստ փորձագետների, հնարավոր չէ:

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031