Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ. «Վտանգավոր է, եթե նախագահը կարծում է, թե երկրում կյանքը լավացել է»

Մարտ 13,2012 10:43

Հատվածներ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ հարցազրույցից:

 

– Պարոն Մարգարյան, ՀՀԿ 13-րդ համագումարում հանրապետության նախագահի ելույթում լայն անդրադարձ կար երկրի սոցիալտնտեսական ոլորտին։ Հնչեցված թվերի ու դիտարկումների վերաբերյալ կցանկանայինք իմանալ Ձեր տեսակետը։

–  Նախագահի ելույթի՝ հատկապես երկրի տնտեսությանը վերաբերող մասին կարելի է մոտենալ մի քանի տեսանկյունից, սակայն այս պահին ամենակարեւորը հետեւյալն է՝ նախագահը ինքը գոնե թող չտպավորվի իր հնչեցրած թվերից եւ չմտածի, որ մեր երկրի վիճակը լավ կամ ավելի լավ է։ Գիտեք՝ վատ է, եթե դա քարոզչության նպատակով ելույթ էր, իսկ վտանգավոր է, եթե նախագահը կարծում է, թե երկրում կյանքը լավացել է:

 – Նախագահի ելույթում կային նաեւ ապագային  միտված հաստատումներ եւ ցանկություններ։

– Անցած տարիներին շատ խոսքեր ենք լսել, որոնք երբեք իրականություն չեն դարձել, եւ նույնիսկ, եթե հատուկ ճիգ թափենք, չենք կարող հույսեր կապել նոր հնչեցված խոսքերի հետ։ Սակայն արդար լինելու համար պետք է

գոհունակությամբ անդրադառնալ նախագահի ելույթի հայրենասիրական ոճին։

Ա. ԽԱՄՈՅԱՆ

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031