Երեկ՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22.00-ի սահմաններում «Հունդայի» մակնիշի 11 ՕՕ 200 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Կիևյան 6-րդ շենքի բնակիչ, 24-ամյա Հայրապետ Հայրապետյանը, վարելով ավտոմեքենան, «Հաղթանակ» կամրջից դեպքի Աթենքի փողոց տանող ավտոճանապարհին՝ «Միկա» բենզալցակայանի դիմաց, բախվել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 28-ամյա Էդգար Սարգսյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի Լ 2963 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի ուղևոր, Մասիսի շրջանի Քարակերտ գյուղի բնակիչ, 42-ամյա Արմեն Զաքարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում։
Կարդացեք նաև
Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ աշխատակիցները, «Հունդայի»–ի վրայից հանել էին համարանիշները։ Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։