Լրահոս
Օրվա լրահոսը

Խարդախության զոհերի մեջ է նաև ՊՆ բաժնի պետը

Մարտ 13,2012 10:08

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս այսօր կեսօրին Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։

Ինչպես Կենտրոնական բաժնի բակից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քաղաքացին Երևանի Հալաբյան 26 շենքի բնակիչ, 30-ամյա Սմբատ Մարգարյանն է։ Բակում հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին պատմել են, որ «ընենց սարեր էր խոստանում, որ Դուբայից ջրի գնով համակարգիչներ ու տեխնիկա եմ բերելու։ Ընենց վստահ էր խոսում, որ հավատացինք ու գումարներ տվեցինք իրեն, որպեսզի մեզ համար Դուբայից մեզ անհրաժեշտ տեխնիկա բերեր»։

Գ. Շամշյանը հայտնում է, որ միայն Երևանի Ֆրունզեի փողոցի բնակիչ Դերենիկ Գևորգյանից նա խարդախությամբ հափշտակել է 320 հազար ԱՄՆ դոլար՝ խոստանալով, որ Դերենիկի համար տեխնիկայի խանութ է բացելու, իսկ տեխնիկան բերելու է Դուբայից։

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանը հայտնում է, որ հավանաբար կհարուցվի քրեական գործ ՀՀ քրօր.–ի 178 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

Կան տեղեկություններ, որ մի քանի քաղաքացիներից նա նույնպես նա կարողացել է խարդախությամբ գումարներ հափշտակել։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Ս. Մարգարյանը կարողացել է նաև 42-ամյա Արտաշ Ղազարյանից խարդախությամբ հափշտակել 50 հազար ԱՄՆ դոլար։ Նա Ա. Ղազարյանին հայտնել էր, որ մեծ քանակի համակարգիչներ է ներմուծելու իր տված գումարի դիմաց։ Ոստիկանության բակում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ Ա. Ղազարյանն աշխատում է ՀՀ զինված ուժերում որպես բաժնի պետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031