Լրահոս
Օրվա լրահոսը

Սենատորներ Մենենդեսն ու Քըրքը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև կներկայացնեն

Մարտ 13,2012 09:50

ԱՄՆ-ի սենատոր Ռոբերտ Մենենդեսը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին (արխիվային լուսանկար)

«ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգից ընտրված սենատոր, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և Իլինոյս նահանգից ընտրված սենատոր, հանրապետական Մարկ Քըրքը հորդորել են իրենց գործընկերներին միանալ իրենց՝ դառնալով Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող նոր բանաձևի համահեղինակներ»:

Այս մասին ասված է Ամերիկայի հայկական համագումարի կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում: Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին բարձր է գնահատել սենատոր Մենենդեսի կողմից Հայոց ցեղասպանության անվիճելի փաստը վերահաստատելու հանձնառությունը՝ Թուրքիայի կողմից ցեղասպանության փաստի հերքմանն ուղղված ջանքերին հակառակ:

«Բարձր ենք գնահատում նաև մարդկության դեմ գործած զարհուրելի ոճրագործությունը վերապրած անձանց փրկելուն ԱՄՆ-ի պատմական փառահեղ անցյալը մոռացության չմատնելուն ուղղված սենատոր Քըրքի ջանքերը», – ասել է Արդունին:

Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման վերաբերյալ բանաձևը, որը պաշտոնապես կներկայացվի ԱՄՆ-ի Սենատին այս ամսվա ընթացքում, հիմնականում նման է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ներկայացված բանաձևին, սակայն դրանում հիշատակված է Արդարադատության միջազգային դատարանին Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժի վերաբերյալ կոնվենցիայի 1951 թվականին ԱՄՆ-ի կողմից ներկայացված փաստաթղթի որոշ դրույթներ:

«Մասնավորապես, փաստաթղթում նշված է, որ Հռոմի կայսրության կողմից քրիստոնյաների հետապնդումները, թուրքերի կողմից հայերի սպանդը և ֆաշիստների կողմից միլիոնավոր հրեաների և լեհերի ոչնչացումը ցեղասպանության հանցագործության վառ օրինակներ են», – ասված է Ամերիկայի հայկական համագումարի կողմից տարածված հաղորդագրությունում:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031