«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջիկա համագումարին մասնակցելու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հրավեր չի ուղարկվի»,- Tert.am-ին ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն` ի պատասխան մեր այն հարցի, թե արդյոք ԲՀԿ համագումարին Ռոբերտ Քոչարյանը հրավիրվելու է:
«Համագումարին մասնակցելու համար հրավերներ կուղարկվեն միայն խորհրդարանում ներկայացված հինգ քաղաքական ուժերին»,- հստակեցրեց Խաչիկ Գալստյանը:
««ԲՀԿ» համագումարին հյուրեր կլինեն նաև դրսից»,- Tert.am-ին հայտնեց ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ այս պահին դեռևս հստակ անուններ չի կարող նշել: