Այսօր՝ մարտի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:00-ի սահմաններում Հալաբյան փողոցից դեպի Կիևյան կամուրջ տանող հատվածում (Կիևյան կամուրջի տակ) իրան են բախվել միանգամից 7 ավտոտրանսպորտային միջոց: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր ժամանած ապահովագրական ընկերության ներկայացուցիչները` տեսնելով վթարը, վարորդներին հայտնեցին, որ «Մենք մենակ նկարելու տերն ենք. էս վթարը մեր վրով չի, զանգեք թող ԳԱԻ-ն գա»: Ու ԱՊՊԱ-ի ներկայացուցիչները վթարված ավտոմեքենաները նկարելուց հետո հեռացան:
Միայն մի քանի ժամ անց ժամանեց Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչը:
Փաստի առթիվ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ