Քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում «7-ի գործով» նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը տեղեկացրեց, որ վերջնականապես հստակեցրել է իր որոշումը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության առումով: Սիրունյանը կառաջադրվի մեծամասնական ընտրակարգով, թիվ 4 ընտրատարածքում: Այն ընդգրկում է մայրաքաղաքի Արաբկիր համայնքի մի մասը: Սիրունյանի ընտրությունը պարզ բացատրություն ունի. «Դա այն տարածքն է, որտեղ ես բնակվում եմ»:
Հիշեցնենք, որ թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու մասին հայտարարել է նաեւ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ