Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մշակվել է ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը

Մարտ 12,2012 18:17

ՀՀ կառավարությունը մարտի 7-ին կայացած նիստում հավանություն է տվել ՀՀ ռազմական կրթության հայեցակարգին, սպայական կազմի պատրաստության փուլերի ճանապարհային քարտեզին և ռազմական կրթության հայեցակարգի ապահովման միջոցառումների ծրագրին։ ՀՀ ռազմական կրթության հայեցակարգը մշակել է ՀՀ ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի շահագրգիռ ստորաբաժանումների, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի պետական համալսարանի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբը:

ՀՀ զինված ուժերում զինծառայողների ռազմական կրթությունը կազմակերպվում և իրականացվում է ընթացիկ իրավական ակտերի` ՀՀ կառավարության որոշումների և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանների հիման վրա: Ընդհանուր հայեցակարգային մոտեցման բացակայության պայմաններում ՀՀ կրթական համակարգի բաղադրիչը կազմող ռազմակրթական համակարգը զարգանում է նվազ տեմպերով, ինչը դժվարություններ է առաջացնում ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների կադրային ճկուն քաղաքականության ու նրանց որակավորման գործընթացում: Պաշտպանական բարեփոխումների համատեքստում ռազմական կրթության համակարգի զարգացումը հանդիսանում է գերակա խնդիր: Ըստ այդմ` միասնական հայեցակարգային մոտեցումների իրավական ամրագրումը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ իրականացնել զինծառայողների ռազմական գիտելիքների հմտություններին տիրապետող և բարձր որակավորում ունեցող կադրերի առաջխաղացումը:

ՀՀ կառավարության հավանությանն արժանացած հայեցակարգով նախատեսվում է երաշխավորել յուրաքանչյուր պաշտոնի ու համապատասխան կրթական չափանիշների տրամաբանական կապը, ՀՀ քաղաքացիական ԲՈՒՀ-երի և արտերկրի ուսումնական հաստատությունների դերը ՀՀ ԶՈՒ սպայական կադրերի պատրաստման գործում: Նախատեսվում է նաև կարճաժամկետ և երակարաժամկետ հեռանկարում ներդնել ՀՀ ԶՈՒ պրոֆեսիոնալ սերժանտական /ենթասպայական/ կազմի կրթության և վարժանքի, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ սպայական կազմի ակադեմիական կրթության համակարգը` ՀՀ քաղաքացիական բարձրագույն կրթության չափանիշներին և Բոլոնիայի գործընթացին համահունչ:

ՀՀ ՊՆ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել