Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի ազգական. «Այլ հարցեր չունե՞ք՝ ցտեսություն»

Մարտ 12,2012 17:11

«Դե ես ոչ մի անգամ էլ ցուցակում չեմ եղել, մեծամասնականով եմ մասնակցել ընտրություններին: Այս անգամ էլ կուսակցությունը եթե ինձ առաջադրեց՝ կառաջադրվեմ»,- Aravot.am-ի հարցին՝ արդյոք կրկին մասնակցելո՞ւ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, պատասխանեց ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին:

Հրանտ Գրիգորյանը մշտապես պատգամավոր է դարձել թիվ 20 ընտրատարածքից, որն ընդգրկում է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքը եւ հարակից 39 գյուղեր: Նա պատգամավոր է վերջին երեք գումարման խորհրդարաններում եւ մտապես եղել է պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Հրանտ Գրիգորյանն ամենաքիչ բացականեր ունեցող պատգամավորներից է, սակայն նա երբեք որեւէ գործունեությամբ աչքի չի ընկել: Ավելի ճիշտ՝ գործունեություն չի ծավալել: Նրա միակ «գործունեությունը» եղել է 2008-ի նախագահական ընտրություններից հետո գեներալ հորեղբոր դեմ դուրս գալն ու ՀՀԿ-ին հրապարակային հավատարմություն հայտնելը:

Aravot.am-ի դիտարկմանն ի պատասխան՝ թեժ պայքար է Ձեզ սպասվում, քանի որ խոսակցություններ են շրջանառվում, թե այդ ընտրատարածքում պատգամավորական հավակնություններ ունի նաեւ Մանվել Գրիգորյանը. չի բացառվում, որ նրա կինը կամ Էջմիածնի քաղաքապետ որդին էլ առաջադրեն իրենց թեկնածությունը, Հրանտ Գրիգորյանը ժպտաց, գլուխը բացասական շարժումով  տարուբերեց ու ասաց. «Ինչ ասեմ, չեմ կարա ասեմ՝ նման բան կա՞, չկա՞ոնց որ չկա»:

Հիշեցնենք, որ վերջերս իրենց ծննդավայրում՝ Արշալույսում, Հրանտ Գրիգորյանի հովանավորյալ եւ հորեղբորորդի Զարզանդ Գրիգորյանը համայնքի ղեկավարի պաշտոնում հաղթեցին Մանվել Գրիգորյանի հովանավորյալ թեկնածուին:

Հրատ Գրիգորյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ հորեղբոր՝ Մանվել Գրիգորյանի հետ իրենց հարաբերությունները կարգավորվեցի՞ն: «Այլ հարցեր չունե՞ք՝ ցտեսություն»,- ասաց նա ու հեռացավ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031