Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղիղ մեղադրանք Սերժ Սարգսյանին, Աղվան Հովսեփյանին ու Հրայր Թովմասյանին (ձայնագրություն)

Մարտ 12,2012 17:05

Այսօր ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը հրապարակել է ուղիղ մեղադրանք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ու Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի նկատմամբ: «Փաստարկ» ակումբում ասուլիսի ժամանակ տիկին Սարգսյանը հենց նրանց մեղադրեց ՍԴՀԿ նոր խմբագրության, կանոնադրության եւ, ըստ նրա, չակերտավոր նոր ատենապետի մասին տեղեկությունների գրանցումը պետռեգիստրում Կուսակցությանն առնչվող վերը նշված գրանցումները կատարվել են կեղծ փաստաթղթերի հիման վրա»: Տիկին Սարգսյանի խոսքերով, կեղծ գրանցումը կասեցնելու համար դիմել են Արդարադատության նախարարություն, բայց «Մտածված փորձում են ձգել խնդիրը, որ հնարավորություն չունենանք դաշինքի մեջ մտնել, մինչդեռ պետռեգիստրում նրանց գրանցումը անմիջապես չեղյալ պիտի համարվեր»:

Տիկին Սարգսյանն անդրադարձավ նաեւ վերջերս հայտարարված ՍԴՀԿ կեղծ համագումարին ու ասաց, որ պետռեգիստրում կեղծ ՍԴՀԿ-ի գրանցումը չեղյալ համարելու իրենց դիմումը բավարարելու համար էլ փորձում են գտնել մարդկանց, որոնք չեղյալ համագումարին են մասնակցել. «Ի՞նչ իմաստ ունի գտնել մարդկանց, որոնք մասնակցել են չեղյալ համագումարին ու հարցաքննել: Հասկացանք, որ այնտեղ միտումնավոր քայլեր են արվում մեր դեմ»: Նրա համոզմամբ, նրանց դեմ դավեր նյութելով, նոր ՍԴՀԿ-ն մի նպատակ է հետապնդում ՝պառակտել Կոնգրեսը:VOICE028

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031