Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.00-ի սահմաններում Արմավիրի մարզում՝ Գայ գյուղից դեպի Մասիս տանող ավտոճանապարհին, Գայ գյուղի բնակիչ, 29-ամյա Եղիշե Հովհաննիսյանը, վարելով «ՎԱԶ 21011» մակնիշի 12 ՍՕ 219 համարանիշի ավտոմեքենան, բախվել է նույն գյուղի բնակիչ, 56-ամյա Աշոտ Հովհաննիսյանի վարած «Ֆոլցվագեն Վենտո» մակնիշի 18 ՍԼ 939 համարանիշի ավտոմեքենային, ինչից հետո «Ֆոլցվագեն»–ը կողաշրջվել է և մոտ 5 մետր սահելով՝ հայտնվել ճանապարհի կողքի ջրատարում։
Վթարի հետևանքով «Ֆոլցվագեն»–ի վարորդ Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վաղարշապատի քննչական բաժանմունքի խումբը՝ քննիչ Ռաֆիկ Դոխոլյանի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Վաղարշապատի բաժնի տուգանային հրապարակ։
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ