Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյանի կարծիքով, սոցիալական փաթեթը թերություններ ունի, բայց «պրոգրեսիվ» է

Մարտ 12,2012 16:50

Տարվա սկզբին ներդրված բժշկական ապահովագրության փաթեթը, որից չեն կարող օգտվել ասենք՝ հավաքարարները, պոլիկլինիկայի բժիշկները եւ եւս մարդկանց որոշ խմբեր, դժգոհությունների ալիք է բարձրացրել: Այսօր

Aravot.am-ը ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է արդարացի, որ նրանք չեն ընդգրկվում: Պարոն Բաբլոյանն ի պատասխան մեր հարցի՝ ասաց. «Արդարացի չէ: Դա կապված է հնարավորությունների հետ: Այն բժշկական հաստատությունը, որտեղ ես աշխատում եմ եւ գիտական ղեկավար եմ, սկսած հավաքարարից մինչեւ պրոֆեսոր ունեն մի մակարդակի ապահովագրություն: Դա մոտեցում է, որը ապագայում պետք է լինի բոլորիս համար: Ուրիշ բան, որ սոցիալական փաթեթի հնարավորությունը սահմանափակ է, պետք է ընտրվեր մարդկանց ինչոր մի քանակ: Ես վստահ եմ՝ գալիք տարի, արդեն դպրոցները, որոնք կշարունակեն լինել այդ փաթեթի մեջ, կընդգրկվեն այն աշխատակիցները, որոնք այս տարի չեն ընդգրկվել»:

Արա Բաբլոյանը «Slaq» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում խոստովանեց, որ սոցիալական փաթեթի ներկայիս ընդգրկվածությունը որոշ թերություններ ունի, սական պատգամավորը նաեւ վստահեցրեց, որ սա արդեն պրոգրեսիվ քայլ է, եւ այն կամաց-կամաց կզարգանա:

Նշենք, որ սոցիալական փաթեթը նախատեսված է քաղաքացիական եւ պետական ծառայողների, կրթության, մշակույթի եւ սոցիալական պաշտպանության ոլորտների մասնագիտական պաշտոններ զբաղեցնողների համար: Փաթեթը հնարավորություն է տալիս 120 հազար անձի օգտվել մատչելի բուժծառայությունից, մինչեւ 3 մլն 800 հազար դրամանոց սրտի վիրահատությունից:

Լրագրողների այն հարցին ի պատասխան, որ ուսուցիչների շրջանում արդեն դժգոհություն կա, որ նրանց ստիպում են կոնկրետ ապահովագրական ընկերություն ընտրել, Արա Բաբլոյանը վերհիշեց մամուլում հրապարակված այն մեղադրանքը, թե պարոն Բաբլոյանը ճնշում է գործադրում մարզպետների վրա, որպեսզի վերջիններս էլ ստիպեն իրենց ենթականերին ընտրել Բաբլոյանի հիմնած ապահովագրական ընկերությունը. «Միանգամից ասեմ, որ 97 թվին ես ստեղծել եմ ապահովագրական ընկերություն եւ այդ ժամանակ ես արդեն նախարար չէի եւ դեռ պատգամավոր էլ չէի: Այն միակն է Հայաստանում, որ ունի 41 բաժնետեր, այսինքն՝ ռեալ բաժնետիրական ընկերություն է: Ստեղծել եմ եւ որպես գաղափարախոսություն գտել եմ, որ դա անհրաժեշտ է եւ պայքարել եմ, որ զարգանա: Լինելով պատգամավոր՝ ես աբսալյուտնը չեմ զբաղվում նրա կառավարմամբ եւ նույնիսկ բաժնետեր չեմ հանդիսանում: Ոչ մեկը իրավունք չունի ճնշի մարզպետին, ոչ էլ մարզպետը իրավունք ունի ճնշել որեէ մեկին, կամ տնօրենը՝ ուսուցչին: Ամեն մարդ պետք է իր իրավունքն իմանա, եւ ինքը պետք է ընտրի իր ապահովագրական ընկերությունը: Շեղումներ կլինեն՝ առաջին տարին է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031