Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրեց մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահը նշեց, որ որպես մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր, այս տարիների ընթացքում բավական օրենսդրական աշխատանք կատարել է, սակայն դեռ անելիքները շատ և պատրաստ է մեկ անգամ ևս քաղաքացիների վստահությունը ստանալու դեպքում շարունակել աշխատանքը օրենսդիր մարմնում:
Ազգային Ժողովի փոխխոսնակ Սամվել Բալասանյանի աշխատակազմ: