Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ավտոմայրուղին կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնի տրանսպորտային հոսքերը

Մարտ 12,2012 16:02

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքի փողոցների երթևեկության կանոնակարգմանն ու բեռնաթափմանը, նշել է որ այդ նպատակով նախապատրաստական աշխատանքներ են տարվում Լենինգրադյան փողոցը Իսկակով պողոտային կապող նոր 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու կառուցման ուղղությամբ: Ճանապարհի նախագիծը հաստատվել է դեռ 2005 թվականին` որպես 2005-2020 թվականների Երեւան քաղաքի զարգացման ծրագրերով գլխավոր հատակագծի բաղկացուցիչ մաս:

«Ավտոմայրուղին անցնելու է Դալմայի ագիների սահմանի հարակից տարածքով: Գլխավոր հատակագծի համաձայն՝ նշված տարածքն ընդգրկված է նախագծային ավտոմայրուղու անցումային հատվածում և շինարարական աշխատանքների ընթացքում ոչ մի այգի չի վնասվելու և ոչ մի ծառ չի հատվելու: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանի բնապահպանության վարչության կողմից հատուկ տեխնիկայի միջոցով կիրականացվի ծառերի վերատնկում»,- նշել է քաղաքապետը:

Շինաշխատանքների շրջանակում կկառուցվեն նաև շուրջ 1,9 կմ երկարությամբ ուղետարներ, որոնք կմիանան Ծովակալ Իսակովի պողոտային և Լենինգրադյան փողոցին:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի կենտրոնական և երկրորդական փողոցների փոսալցման և ճաքալցման աշխատանքները: Հարցի հետ կապված քաղաքապետը նշել է, որ առանձին փողոցներում, այդ թվում կենտրոնական, առաջացած փոսերի հետևանքով գոյանում են արհեստական խցանումներ, որոնցից խուափելու համար անհրաժեշտ է հնարավորին սեղմ ժամկետում ավարտել երթևեկությամբ ծանրաբենված փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը հասարակական տրանսպորտի կանոնակարգման ուղղությամբ: Հայտնաբերված խախտումների ու թերությունների վերաբերյալ կազմվում են համապատասխան արձանագրություններ: Զեկուցվել է նաև, որ փետրվարին հասարակական կազմակերպությունների հետ անցկացված մոնիտորինգի շրջանակում ուսումնասիրություններ են կատարվել 234 ավտոբուսային և 830 միկրոավտոբուսային երթերում: Ուսումնասիրությունների արդյունքների ամփոփումից հետո անբավարար է գնահատվել մեքենաների սրահների ընդհանուր վիճակը և այժմ աշխատանքներ են տարվում դրանք շտկելու ուղղությամբ: Քաղաքապետը նշել է, որ արդյունքները գոհացուցիչ և տեսանելի կլինեն այն ժամանակ, երբ նվազեն քաղաքացիների դժգոհությունները:

«2012 թվականին տրասպորտի ոլորտում անկնկալում ենք մի շարք փոփոխություններ մասնավորապես երթուղային նոր ցանցի շահագործման հետ կապված, ինչպես նաև միկրոավտոբուսներից ավտոբուսների անցման ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը, ողջունելով ներկայացվող այն առաջարկությունները, որոնք ուղղված են հասարակական տրանսպորտի սպասարկման բարելավմանն ու զարգացմանն և առաջարկել է համատեղ քննարկում կազմակերպել շահագրգիռ կազմակերպությունների հետ` ներգրավելով նա հասարակական սեկտորին:

Գյուղմթերքի փոքր շուկաների ստեղծման հետ կապված առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ ուսումնասիրվել են վարչական շրջանների կողմից ներկայացված առաջարկները, որոնցից 8-ի վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն, ևս 2-ը քննարկման փուլում են:

Առողջապահության վարչության պետը, անդրադառնալով մայրաքաղաքի շուկաների և ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովմանը, զեկուցել է, որ ստուգումների արդյունքում ընդհանոր առմամբ վիճակը գնահատվել է բավարար: Նշվել է, որ տնտեսվարողների բացակայության պայմաններում հիմնական խնդիրը կապված է գետնանացումների լուսավորության ապահովման հետ: Տարոն Մարգարյանը համապատասխան վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է քննարկել և լուծելումներ գտնել գետնանցումներում մշտական լուսավորության ապահովման այլընտրանքային տարբերակների ուղղությամբ:

«Հաշվի առնելով հասարակական կարգի խախտումներն ու լուսավորության սարքերի կոտրման և անհետացման դեպքերը, մենք պետք է նոր լուծումներ գտնենք, որպեսզի ապահովենք մեր բնակիչների անվտանգ տեղաշարժը գետնանցումներով»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման գործընթացին և ցուցանիշներին`քաղաքապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել, աղբահանության վարձավճարների գանձման ընթացքը և անընդհատ աշխատանքներ տանել գումարների հավաքագրումը արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Քաղաքապետը հանձնարարել է շարունակել 2012 թվականին նախատեսված կանաչապատման ծրագրի նախապատրաստական աշխատանքները: Մասնավորապես եղանակային պայմանների բարելավմամբ կմեկնարկեն Մաշտոցի պողոտայի և Կողբացի փողոցի միջնամասում գտնվող պուրակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքները:

«Այս տարի մենք նախատեսում ենք կրկնապատկել նախորդ տարիներին նախատեսված և կատարված աշխատանքները: «Կանաչ Երևան» կարգախոսին համապատասխան ակնկալում ենք ավելացնել մայրաքաղաքի կանաչ գոտիներն ու հետևողական աշխատանք տանել դրանց մշտական խնամքի ապահովման ուղղությամբ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով մարտի 8-ից մինչ ապրիլի 7-ը մեկնարկած «Ձեզ համար կանայք» անվճար բուժօգնության մեկամսյակին` քաղաքապետը հանձնարարել է պատշաճ ձևով իրազեկում ապահովել, թե առողջապահական որ հաստատություններում են տրամադրվելու համապատասխան անվճար բուժծառայությունները:

Խորհրդակցության ընթացքում քաղաքապետին ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ նախատեսվող միջոցառումների նախնական ցանկը և նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031