Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վովա Գասպարյանի դեմ դատաքննությունը հետաձգվեց

Մարտ 12,2012 15:46

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական  շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսան Սուքոյանը  հետաձգեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության հայցով նախնական նիստը, քանի որ կազմակերպության ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը  դիմում էր ներկայացրել դատարան՝ խնդրել հետաձգել դատական նիստը մեկ այլ գործով դատական նիստի մասնակցելու պատճառաբանությամբ: Հիշեցնենք, որ իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից պահանջում է պատվի, արժանապատվության, վիրավորական արտահայտությունների կապակցությամբ 10 դրամ՝ որպես վնասի փոխհատուցում:  Ոստիկանապետի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը նույնպես չէր ներկայացել այսօրվա նախնական նիստին: Հաջորդ նախնական նիստը տեղի կունենա ապրիլի 10-ին, ժամը 15-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031