Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն անձնական հարաբերություններ չունի՞ Պուտինի հետ

Մարտ 12,2012 14:38

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հայտարարեց, որ Պուտինի մասնակցությամբ ԼՂՀ հակամարտության լուծման գործընթացում փոփոխություններ չեն լինի. «Մեդվեդևի օրոք գործընթացն ավելի ակտիվ փուլում էր: Նախագահը կարող էր անգամ իր անձնական ժամանակից տրամադրել գործընթացի կարգավորման, նախագահներ՝ Սարգսյանի և Ալիևի համար հանդիպումներ կազմակերպելու համար: Կարող էր ժամեր տրամադրել նրանց հետ սուրճ, թեյ խմելու, նրանց ձեռքը սեղմելու համար: Պուտինի ոճն այլ է: Նա ժամանակ չի զոհի նախագահներ Ալիևի և Սարգսյանի հանդիպումների կազմակերպման համար, չի ցանկանա ձեռք սեղմել, այլ կձգտի ձեռք ջարդել և ճնշումներ գործադրել Ադրբեջանի և Հայաստանի վրա: Պուտինն անգամ համբերություն չի ունեցել նստել իր նախարարների հետ և բանակցել: Նա որոշումներն ընդունում է և հրամայում»:

Այս հարթության վրա համեմատելով իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք և այժմ՝ Ռ. Կիրակոսյանը նշեց. «Սերժ Սարգսյանը Քոչարյանը չէ: Քոչարյանն անձնական հարաբերություններ ուներ Պուտինի հետ, Սերժ Սարգսյանը՝ ոչ: Ուստի Պուտինն անձնական ճնշումներ չի գործադրի Սերժ Սարգսյանի վրա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031