Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այգին չեն ոչնչացնում, բարեկարգում են

Մարտ 12,2012 14:31

Մի խումբ բնապահպաններ այսօր Ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգել էին, որ Էրեբունու զանգվածի Ազատամարտիկների պուրակում իրականացվող շինաշխատանքների պատճատռով վնասվում են այգու ծառերը։

«Ա1+»-ի թղթակիցը տեղում պարզեց, որ Երեւանի քաղաքապետարանն այգում բարեկարգման աշխատանքներ է իրականացնում։ Շինարարություն իրականացնող բանվորները «Ա1+»-ին տեղեկացրին, որ այգու հին բետոնե սալիկները, եզրաքարերը եւ նստարանները փոխարինվելու են նորերով։ Նրանց խոսքերով, վերանորոգվելու եւ գործարկվելու է նաեւ այգու շատրվանը։

Մեր ներկայությամբ բեռնատար մեքենաների մեջ բարձվում էին ապամոնտաժված հին սալիկները։ Կտրված կամ կոտրված ծառեր այգում չկային, սակայն վերամբարձ կռունկի աշխատանքի պատճառով մի քանի ծառի ճյուղ եւ ծառերի արմատ էր վնասվել։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել