Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Կիրակոսյան. «Բարելավված ընտրությունները ՀՀ նախագահի և վարչապետի պատվի հարցն են»

Մարտ 12,2012 13:51

«Պուտինի վերադարձը այնքան էլ ցանկալի չէր»,- այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը և նշեց, թե ինչ դասեր պետք է Հայաստանը քաղի ՌԴ նախագահական ընտրություններից: Մասնավորապես, քաղաքագետը նշեց, որ ՌԴ ընտրությունների առաջին դասը կլինի այն, որ այլևս վտանգավոր կլինի արհամարհել հասարակության՝ փոփոխությունների գնալու պահանջը: Խոսելով՝ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից՝ Ռ. Կիրակոսյանը նշեց, որ դրանք մեր պատմության մեջ ամենակարեւորն են դառնալու, քանի որ դրանք առաջին համապետական ընտրություններն են՝ 2008թ. մարտի 1-ից հետո:

Պարոն Կիրակոսյանը, համեմատելով առաջիկա ՀՀ խորհրդարանական ընտրությունները ՌԴ նախագահական ընտրությունների հետ, նշեց, որ «ՀՀ իշխանություններից ավելի բարձր մակարդակի ընտրություններ են պահանջվելու, քանի որ անձամբ ՀՀ նախագահն ու վարչապետն են խոստացել, որ խորհրդարանական ընտրությունները լինելու են բարելավված: Ուստի սա նաև նրանց պատվի հարցն է: Բացի այդ այս ընտրություններից ՀՀ հասարակության ակնկալիքները մեծ են, քանի որ ընտրությունների ընթացքում ոչ թե պայքարը գնալու է իշխանության և ընդդիմության միջև, այլև կոալիցիոն գործընկերների՝ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի միջև»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031