36-ամյա Փոլ Լեմբը ժամանակին ինտերնետով ծանոթացել է Ջեսիկա անունով մի աղջկա հետ:
Խոսքից՝ խոսք, եւ մի օր էլ նա Ջեսիկային սեքսուալ բնույթի առաջարկ է անում: Թվում է, թե դրանում առանձնապես դատապարտելի բան չկա: Բայց խնդիրն այն է, որ այդ չարաբաստիկ առաջարկից ոչ շատ առաջ Ջեսիկան նրան տեղեկացրել էր, որ ինքը 13 տարեկան է: Շարունակությունը պարզ է. Լեմբին այցելել է ոստիկանությունը: Եվ որքան էլ նա փորձել է արդարանալ, թե շփվել է մեծահասակների չատում, սակայն պարզվել է, որ աղջկա դերում հանդես է եկել ոստիկան-գործակալը: Ապացույցների ճնշման տակ Փոլ Լեմբն ընդունել է իր մեղավորությունը եւ դատապարտվել մեկ տարվա պայմանական ազատազրկման:
Ինքը՝ «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, որ դեռահաս երկու դուստր ունի, հայտարարել է, թե զզվում է իր բարեկամից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ