«Մարզպետը քարոզարշավ չի անում, ուղղակի իր աշխատանքային հանդիպումներն է ունենում կոլեկտիվների հետ: Այդքան բան»,- Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ եք ժամանակից շուտ սկսել քարոզարշավը, պատասխանեց Արմավիրի մարզպետ, ՀՀԿ-ական Աշոտ Ղահրամանյանը: Հիշեցնենք, որ վերջերս մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Արմավիրի մարզպետը տարբեր կոլեկտիվների հետ հանդիպումներ է ունենում, որոնց ընթացքում մարզպետը բացատրական աշխատանք է տանում, «պայմանավորվածություններ» են ձեռք բերվում` առաջիկա ընտրությունների վերաբերյալ:
Արմավիրի մարզպետը պնդում է, որ այդ հանդիպումների ժամանակ քարոզչություն չի եղել. «Հիմնախնդիրներ ենք քննարկել: Մենք բոլորս շատ լավ գիտենք եւ պատկերացնում ենք օրենքի պահանջը: Երբ օրենքով կթույլատրվի` այն ժամանակ էլ քարոզչություն կանենք: Թե չէ «չար լեզուները» ինչ-որ բաներ են ասում` դրանք իրականությանը չեն համապատասխանում»:
Նելլի Գրիգորյան
Կարդացեք նաև