Լատինաամերիկյան ֆուտբոլի սեքս խորհրդանիշ Լարիսա Ռիկելմեն հայտարարել է, թե անպայման ներկա է լինելու ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնությանը:
Ընդորում, անկախ այն բանից, թե իր սիրելի Պարագվայի ազգային հավաքականը կդառնա՞ չեմպիոն: Ռիկելմեն համաշխարհային ճանաչման արժանացավ ֆուտբոլի աշխարհի նախորդ առաջնությունում: Այն ժամանակ նա ՀԱՀ-ում հայտարարել էր, թե հրապարակավ կմերկանա, եթե Պարագվայը հաղթի: Ճիշտ է, նրա թիմը հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ, սակայն գեղեցկուհին, այնուամենայնիվ, ավանսով կատարեց խոստումը:
Հիմա բրազիլացի ֆուտբոլասերները հույս ունեն, որ նա նույնը կանի նաեւ իրենց համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ