Անգլիական «The Sun» հանդեսը հաշվել է, թե ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը, ժամանակին գնելով «Չելսի» ֆուտբոլային ակումբը, որքան գումար է ծախսել «իր խաղալիքի» վրա:
Լոնդոնյան ակումբում «ռուսական հեղափոխության» ութ տարիներին միլիարդատերը 642 միլիոն ֆունտ ստերլինգ հատկացրել է ֆուտբոլիստներ գնելուն, 1,171 միլիարդ ծախսել է նրանց աշխատավարձի վրա: Սակայն նրանց վերջերս խոստացել է ելքի դուռը ցույց տալ, եթե մինչեւ մրցաշրջանի ավարտը վերջիններն իրենց չարդարացնեն: Բայց սրանք միայն հիմնական ծախսերն են, չհաշված թաշկինակի պես փոխվող մարզիչների ու նրանց օգնականների աշխատավարձերը, որոնք կազմում են 66 միլիոն ֆունտ ստերլինգ:
Այսպիսով, Ռոման Աբրամովիչը իր հոգեզավակի վրա այս ընթացքում ընդհանուր առմամբ ծախսել է շուրջ երկու միլիարդ ֆունտ ստերլինգ, կամ՝ $ 3,2 միլիարդ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ