Լրահոս
Օրվա լրահոսը

50 000-ից ավելի մարդկանց առջեւ Սարկոզին ոգեկոչեց «հայերի վիրավոր հիշատակը»

Մարտ 11,2012 22:03

Կիրակի՝ մարտի 11-ին, նախագահի թեկնածու Նիկոլա Սարկոզին Վիլլփանթում հանդիպման ժամանակ իր աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին: Ըստ ֆրանսահայ լրագրող Ժան Էկյանի՝ Ֆրանսիայի նախագահը ելույթում մեջբերեց գեներալ դը Գոլի մշակույթի նախարար Անդրե Մոլրոյին. «Ֆրանսիան Ֆրանսիա է, երբ նա պայքարում է այլոց համար»:

«Ֆրանսիան պետք է ժողովուրդների կողքին լինի, ազատության, արդարության: Այսօր Ֆրանսիան պետք է լինի Սիրիայի ժողովրդի կողքին. մարդասպանները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Ֆրանսիան պետք է անզիջում լինի Իսրայելի անվտանգության պաշտպանության հարցում: Նա պետք է պաշտպանի Պաղեստինի պետության սկզբունքը: Նա կպաշտպանի գենդերային հավասարակշռությունը, կրոնական ազատությունը, արեւելյան քրիստոնյաների իրավունքն ապրելու խաղաղության մեջ: Ահա թե ինչու եմ ես պաշտպանել վիրավոր հիշատակը հայերի»:

Մինչեւ նախագահի ելույթը  նրա թեկնածությունը սատարող ելույթներով հանդես եկան շատերը, այդ թվում՝ կինոբեմադրիչ Ալեն Թերզյանը:

Այս հանդիպումը հեռարձակվել է ֆրանսիական մի շարք հեռուստաալիքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031