Մայիսի 6-ը Նոյեմբերյան քաղաքում եւ այդ տարածաշրջանում ընդունված է որպես 1991թ. մայիսի 6-ին խորհրդային բանակի կողմից Ոսկեպարի անտառում գնդակահարված նոյեմբերանցի 14 ոստիկանների սգո եւ հիշատակի օր: Ամեն տարի մայիսի 6-ին Նոյեմբերյանում դեպի զոհված ոստիկանների հուշահամալիր կազմակերպվում է սգո երթ, որին մասնակցում են հազարավոր նոյեմբերյանցիներ եւ հյուրեր: Փաստորեն առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրը նոյեմբերյանցիների համար սգո օր է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ