Ըստ Glamour.ru-ի, երեկ Մելբուռնում կայացած ավստրալական նորաձեւության փառատոնի` L’Oreal Melbourne Fashion Festival- ի ժամանակ կայացավ մի ցուցադրություն, որտեղ կերազեր ներկա լինել ցանկացած տղամարդ: Խոսքը վերաբերում է Von Folies բրենդի կանացի ներքնազգեստներին, որոնք անձամբ ցուցադրեց էրոտիկ պարերի թագուհի եւ սկանդալային հանրահայտ մոդել Դիտա ֆոն Տիզը:
90-ականներից Դիտան մոդելային աշխատանքը համատեղել է սթրիփ-պարի հետ ու հանդես եկել մասնավորապես Captain Cream ակումբում: Նա առաջիններից է, որի բաց լուսանկարները հայտնվել են համացանցում:
Դիտան բազմիցս նկարվել է էրոտիկ ամսագրերի շապիկներին, ու ներկայումս էլ մասնավոր հավաքույթների ժամանակ հանդես գալով 20 րոպեանոց մերկապարով, պահանջում է 10000 դոլար հոնորար:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև